Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սան Ռեմոն՝ քամուն հակառակ

Սան Ռեմոն՝ քամուն հակառակ
24.02.2014 | 14:18

Իտալական երգի Սան Ռեմոյի 64-րդ փառատոնում հաղթող է ճանաչվել 31-ամյա երգչուհի Արիզան՝ «Քամուն հակառակ» (Controvente) երգով:
Հայտնի փառատոնում հնչում են միայն իտալերեն երգեր, որոնք կատարվում են առաջին անգամ: Արիզան Ռոզալբա Պիպա երգչուհու բեմական անունն է:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ